Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ը «Շանհայ Շենհուա»-ի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի իրավունքները ձեռք բերելու նպատակ ունի:
Թուրինյան ակումբի ղեկավարները բանակցություններ կսկսեն Դրոգբայի հետ այն դեպքում, եթե «Աթլետիկ»-ի կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Լիորենտեի տրանսֆերային գործարքը չկայանա: Այդ մասին է հայտնում La Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դիդիե Դրոգբան ու Նիկոլյա Անելկան կարող են լքել չինական ակումբը` բաժնետերերի հետ տարաձայնությունների պատճառով:






































