Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ Օլիմպիադային: Մրցաշարը կտևի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը:
1-ին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Բոլիվիայի ընտրանին է: Մեր ազգային թիմից առաջինն իր պարտիան ավարտվեց Տիգրան Պետրոսյանը:
Տիգրանի մրցակցիը Բորիս Ֆերուֆինոն է, որին մեր շախմատիստը պարտության մատնեց 29-րդ քայլում: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը դեռ չեն ավարտել իրենց պարտիաները:








































