Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Խոշտանգված հարսի և բռնարար սկեսրոջ դատական պայքարն հետաձգվում է մեղադրող դատախազի բացակայության պատճառով

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 30-ին կշարունակի ամուսնու և սկեսրոջ կողմից բռնության ենթարկված Մարիամ Գևորգյանի հայցի քննությունն ընդդեմ սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի: Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս գործով վերջին 2 նիստերը հետաձգվել են մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Դատարանը, փաստաբանի փոխանցմամբ, անցել է ապացույցների հետազոտման փուլին, սակայն թե ինչ դիրքորոշում է ցուցաբերում գործի նկատմամբ` հայցվոր կողմն առայժմ չի շտապում եզրակացություններ անել:

«Դատարանում հիմա կատարվում են միայն օրենքով նախատեսված գործողություններ, մնացածն արդեն մեզ համար պարզ կդառնա վճռի հրապարակումից հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց խոշտանգված հարսի փաստաբան Նոնա Գալստյանը:

Ինչ վերաբերում է դատական նիստերը դռնփակ անցկացնելու որոշման բողոքարկմանը, փաստաբանը հայտնեց, որ հայաստանյան երկու դատական բարձր ատյանները միանգամայն տարբեր պատճառներով են մերժել իրենց հայցը: Նշենք, որ հայցվոր կողմը վերաքննիչ դատարան էր դիմել դատական նիստերը դռնբաց անցկացնելու պահանջով, սակայն Վերաքննիչը չէր ընդունել այն` պատճառաբանելով, թե նման որոշումները չեն բողոքարկվում: Սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց խոշտանգված հարսի փաստաբանը, վճռաբեկ ատյանը նույն բողոքը չի ընդունել ոչ թե այն պատճառով, որ նման որոշումները չեն բողոքարկվում, այլ որովհետև դատարանը գտել էր, թե բողոքը հիմնավորված չէ:

Հիշեցնենք, որ դատարանին նիստերը դռնփակ անցկացնելու միջնորդությունը ներկայացրել էին Մարիամ Գևորգյանի ամուսնու առաջին կինը` Մելինե Բայաթյանը, և սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը: Իսկ տուժած հարսը վստահ է, որ դռնփակ դատավարության պայմաններում արդար դատաքննություն չի իրականացվի, և մեղավորները կկարողանան խուսափել պատժից:

Ինչպես ինքը՝ տուժած հարսն է պատմել, սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, իրեն խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ իրեն 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում