Մյունխենի հյուսիսում 2 500 մարդ էվակուացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից մնացած ավիառումբի հայտնաբերման պատճառով: Ռումբը 250 կգ է կշռում,- գրում է Abendzeitung Muenchen-ը: Այն գտել են երկուշաբթի` օգոստոսի 27-ին, Շվաբինգ շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ: Սակրավորները հույս ունեին ռումբը վնասազերծել հենց նույն երեկոյան, բայց հրշեջ ծառայության տվյալներով` աշխատանքները կտևեն մինչև օգոստոսի 28-ի երեկո:
Ռումբը հայտնաբերելուց անմիջապես հետո իշխանություններն էվակուացնել են մոտակա տների մոտ 800 բնակչի: Այնուհետև որոշում է կայացվել էվակուացնել 300 մ շրջագծով տների բնակիչներին:
Գտնված ռումբը նետված է ամերիկացիների կողմից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ,- նշում է Sueddeutsche Zeitung-ը: Փորձագետները պայթյունի վտանգից ելնելով` բացառել են ռումբի փոխադրման հնարավորությունը: