A Bola-ն տեղեկացնում է, որ «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստ ու Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Էզեկել Գառայը հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
Թիմը, ինչպես գիտենք, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվություն է ցուցաբերում, սակայն արտաքուստ, քանի որ ձեռքբերումները ուղիղ համեմատական չեն ցուցադրած ակտիվությանը: Իսկ Ռոբերտո Մանչինին զայրանում է սրանից, քանի որ ցանկանում է պահպանել ԱՊԼ-ի հաղթողի կոչումը, իսկ այդ անելու համար մարզիչը կարծում է, որ նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ:
Հավելենք, որ Գառայը 25 տարեկան է, այս մրցաշրջանում՝ «Բենֆիկա»-ի կազմում, մասնակցել է երկու հանդիպման:






































