Թեհրանում օգոստոսի 30-31-ը սպասվում է Չմիավորման շարժման անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա նախօրեին կկայանա կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Ադրբեջանը կներկայացնի ԱԳՆ-ի հատուկ հարցերով դեսպան Յաշմար Ալիևը: Այն, որ միջոցառմանը նախագահ Ալիևը իր փոխարեն չի ուղարկել անգամ արտգործնախարարին, փորձագետները բացատրում են Բաքվի և Թեհրանի հարաբերությունների սրմամբ:
Ֆորումին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը հասնելու Թեհրանի փորձերը անհաջողությամբ պսակվեցին: Դեռ ավելին, մինչև վերջին րոպեն հարցականի տակ էր գագաթնաժողովի աշխատանքին ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցը, քանի որ հարևանների միջև առճակատումը չի վերանում:
Վերջին պահին հայտնի է դարձել, որ նախագահի փոխարեն ոչ թե ԱԳՆ ղեկավարն է մասնակցելու միջոցառմանը` ինչպես կարելի էր ենթադրել, այլ արտաքին գերատեսչության հատուկ հարցերով դեսպանը:









































