Գերմանիայի Ներքին գործերի նախարարը հերքել է Bild թերթի տարածած այն տեղեկությունները, որ գերմանական իշխանությունները Բելառուս են մատակարարել տեղի ոստիկանության համար նախատեսված մահակներ:
Bild պարբերականը, հղում կատարելով նախարարության ներկայացուցչին, գրել էր, որ Գերմանիայի փողերով Բելառուսի ոստիկանության համար գնվել է 100 համազգեստ, այդ թվում՝ գլխարկ, մահակ և մարմնի պաշտպանիչ ժիլետ:
Սակայն հիմա ՆԳՆ-ն տեղեկություն է տարածել, որ բելառուսական իրավապահներին տրամադրված նյութական օգնությունը սահմանափակվել է միայն համակարգիչներով, տեսախցիկներով, տպիչներով և երեք Volkswagen ավտոմեքենաներով:









































