Իսրայելի պաշտպանության բանակը երկրի բնակչությանը 15 էջից բաղկացած գրքույկներ է բաժանել, որտեղ մանրամասնորեն նկարագրված է, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի խուսափել հնարավոր հրթիռային հարձակումների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Գրքույկի գլխավոր հերոսը Մոշե Ուֆնիկն է, որը իսրայելական «Սեզամի փողոց» մանկական հաղորդման գլխավոր հերոսներից է:
Նա պատմում է, թե ինչպես պատրաստել հակահրթիռային ապաստան տնային պայմաններում, ինչ անել օդային ահազանգ լսելու դեպքում, ինչպես նաև մի շարք խորհուրդներ է տալիս, որոնք կարող են օգնել պատերազմական պայմաններում:
Իսրայելական ՊՆ-ում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, որովհետև նման երևույթներ նախկինում էլ են տեղի ունեցել: Բացի այդ՝ նա հայտնել է, որ գրքույկում տեղեկություններ կան ոչ միայն պատերազմի այլև, օրինակ, երկրաշարժի մասին:









































