ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը նախատեսում է չորեքշաբթի այցելել Թեհրան, որպեսզի մասնակցի Չմիավորման շարժման 16-րդ համագումարին, կայցելի Նատանզեում ուրանի հարստացման և Իսֆահանում գտնվող հետազոտական կենտրոններ: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Ասիայի գծով Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օկեանի Մեհդի Ահունզադեն հայտարարել է, որ Պան Գի Մունը կմասնակցի Չմիավորման շարժման համագումարին հինգշաբթի և ուրբաթ:
Ըստ պաշտոնյայի խոսքերի` Իրանը պատրաստվում է համագումարի հյուրերին ցույց տալ իր վերջին ռազմական ձեռքբերումները: