Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները կսկսվեն աշնանը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օգոստոսի 27-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, նախարարի տեղակալ Մարթա Դասսուի գլխավորած պատվիրակությանը:

Գագիկ Բեգլարյանը կարևորել է Իտալիայի հետ կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, ներկայացրել Հայաստանի առաջնային այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել Իտալիայի համար:

Նախարարը նշել է, որ ճանապարհաշինարարության ոլորտում աշնանը մեծ ծավալով կսկսվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները, որոնք ֆինանսավորվելու են Ասիական զարգացման բանկի կողմից, ինչպես նաև մի շարք համաշխարհային կազմակերպություններ ցանկություն են հայտնել մասնակցել այդ գործընթացին:

Նա ընդգծել է, որ Առաջին և Երկրորդ տրանշի համար հայտարարված մրցույթն ավարտվել է, իսկ Երրորդ և Չորրորդ տրանշի շինարարական աշխատանքների համար հայտարարվելիք մրցույթին կարող են մասնակցել նաև իտալական կազմակերպությունները:

Մարթա Դասսուն հավանություն է տվել այդ առաջարկին և նշել, որ Իտալիա մեկնելուն պես շահագրգիռ կազմակերպություններին կտեղեկացնի Հայաստանում կատարվող ավտոճանապարհների շինարարության ծրագրի մասին, քանի որ Իտալիան ենթակառուցվածքների շինարարության առումով շատ ակտիվ է:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի կապի ոլորտին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին հույս է հայտնել, որ այդ ոլորտում երկու երկրները կարող են շարունակել հաստատված կապերը:

Մարթա Դասսուն կարևորել է Հայաստանի հետ Իտալիայի հարաբերությունները քաղաքական և տնտեսական առումով, շեշտել, որ երկու երկրներն ունեն նաև պատմամշակութային և ժողովուրդների միջև հաստատված բարեկամական ամուր կապեր:

Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է տարբեր ծրագրերով և առաջարկներով համագործակցել Իտալիայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում