Կիևի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Զավարովը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի բարձր արդյունավետությունը: Նշենք, որ ֆուտբոլիստը ՈՒՊԼ-ի ընթացիկ առաջնության առաջին յոթ տուրերում դարձել է 11 գոլի հեղինակ:
«Իմ կարծիքով Մխիթարյանի հաջողությունները երկու բաղադրյալ ունեն: Առաջինը Հենրիկի գոլային հոտառությունն ու հաջողակությունն է, երկրորդը` «Շախտյոր»-ի բարձր խաղամակարդակը:
Դժվար է կանխատեսել, թե ինչքան ժամանակ ակումբը կկարողանա պահպանել իր լավ մարզավիճակը: Կարևոր հանգամանք է խաղացողների ձգտումը և նպատակասլացությունը: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա դեռևս վաղ է հավաստել, որ նա կդառնա առաջնության լավագույն ռմբարկու: Ինչևէ, Մխիթարյանին մաղթում եմ պահպանել խաղային այս բարձր ռիթմը»,- հայտարարել է Զավարովը:
Հիշեցնենք, որ ՈՒՊԼ-ի ընթացիկ առաջնության յոթերորդ տուրի շրջանակներում «Շախտյոր»-ը 3:0 հաշվով առավելության է հասել «Կարպատներ»-ի նկատմամբ:









































