Sunday, 21 06 2026
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից

Երկիրը` գծից այս կողմ

Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո Հայաստանում քաղաքական գործընթացների տրամաբանությունը բավական էական փոփոխություն կրեց:

Դատելով կոալիցիոն հուշագրի բովանդակությունից՝ իշխանությունը գիծ քաշեց իր և հասարակության կամ երկրի մնացած մասի միջև: Կոալիցիայի ստորագրած նոր հուշագրում նշվում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պայմանավորվում են խորհրդարանի ընտրությանն իրարից ձայներ չխլել, պահպանել իրենց միջև ներկայիս հարաբերակցությունը, պարզապես ավելացնել ունեցած մանդատների քանակը: Իսկ նախագահի ընտրության մասով էլ հայտարարում են Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Այդպիսով ակնհայտ է, որ կոալիցիոն հուշագրով իշխանությունը հռչակում է երկրի կառավարման լծակների հանդեպ իր տոտալ վերահսկողության «իրավունքը» և իրեն դնում է մի, իսկ երկիրը` մյուս կողմում: Այս պայմաններում հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն պետք է լինի մնացյալ երկրի վերաբերմունքը այդ իրողությանը, ի՞նչ պետք է անի մնացյալ երկիրը:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ մնացյալ երկիրը պետք է միավորվի, որպեսզի կարողանա կանխարգելել կառավարման լծակների և ռեսուրսների լիակատար ուզուրպացիան, որին գնում է իշխանությունը: Այդ տեսակետից, եթե մինչև կոալիցիոն հայտարարությունը կային կասկածներ և կասկածողներ, ապա դրանից հետո, թերևս, պետք է նրանց մոտ էլ ամեն ինչ փարատվեր, և պարզ դառնար, որ այս իշխանությունն այլ ելք չունի, քան ամեն ինչ խժռելը: Այս իշխանությունը չունի «լիբերալիզացիայի» ռեսուրս, որը թույլ կտա ռեսուրսների որոշակի բաշխման գնով լիցքաթափել հանրային և քաղաքական բողոքի զգալի մասը: Ամեն ինչ, կամ ոչինչ: Ահա այն սկզբունքը, որն ընտրել է իշխանությունը: Այդ պարագայում է, որ իշխանության գծած սահմանի այս կողմում կարծես թե միակ տրամաբանական պատասխան սկզբունքը պետք է լինի` «միավորում, կամ ոչինչ»: Կա՛մ այս կողմում հայտնված ուժերը, գործիչները, խմբերը լրջորեն մտածում են միասնական գործողությունների մասին, կա՛մ նրանք պետք է գիտենան, որ երբեք չեն ստանա այն, ինչ ուզում են, և իշխանության հետ որևէ գործարքի դեպքում ստանալու են ընդամենը այն, ինչ ուզում է տալ իշխանությունը: Իսկ քանի որ իշխանությունը տալու ոչինչ չունի, – այլապես չէր ձգտի ամեն ինչ խժռելու կենսական հարցի լուծմանը, – ապա կստացվի, որ ոչ ոք ոչինչ էլ չի ստանա իշխանությունից: Բայց այդ գիտակցությունը կսկսի աշխատել այն դեպքում միայն, երբ բոլորը հստակ գիտակցեն իշխանության քաշած բաժանարար գծի լրջությունը:

Բնական է, որ դա նախևառաջ պետք է գիտակցեն այն ուժերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում` քաղաքական կամ հասարակական, փորձել են լինել ինչ-որ տեղ մեջտեղում` կենտրոնամետ կամ կառուցողական բնորոշումների համատեքստում: Նախևառաջ նրանք պետք է գիտակցեն, որ այլևս մեջտեղ չկա, և իրենք այլևս գծից այս կողմ են՝ ուզեն, թե ոչ: Ընդ որում` այժմ չդիտարկենք, թե ինչու էին նրանք մեջտեղում և ինչու էին փորձում այդ դիրքը արդարացնել պետության համար միայն իրենց հասկանալի և ընկալելի մտահոգությունների մասին պատճառաբանություններով: Մի կողմ թողնենք, – համենայնդեպս այս հրապարակման շրջանակում, – թե նրանցից ամեն մեկը ինչի համար էր հայտնվել այդ մեջտեղում` այդ գոլ վիճակում: Ի վերջո, այդ հարցերում գաղտնիքները քիչ են, առավել ևս՝ փոքր Հայաստանում:

Ենթադրենք, որ նրանք այդպես են պատկերացրել պետությանն ու հասարակությանը իրենց ծառայությունը և անկեղծորեն հավատացել են, որ հենց այդ գոլ դիրքն է, որ կարող է առավելագույնս օգուտ բերել երկրում իրավիճակի որակական փոփոխության հասնելու հասարակական պահանջն իրականացնելու գործին: Ենթադրենք, որովհետև այդ ամենն արդեն անցյալում է: Անցյալում այդ գիծը չկար, իսկ հիմա կա, ընդ որում՝ այն ոչ թե ինչ-որ այլ ուժ է քաշել, այլ քաշել է իշխանությունը: Հետևաբար, գծից այս կողմ գտնվողներն այլևս միմյանց հետ խոսելու և միմյանց լսելու այլընտրանք չունեն: Ընդ որում, կասկած չկա նաև, որ դա փոխզիջում է պահանջելու բոլոր ուժերից` մեկից շատ, մյուսից՝ քիչ, բայց բոլորն ինչ-որ բան պետք է զիջեն, պետք է ինչ-որ մասից հրաժարվեն, որպեսզի կարողանան պահել ամբողջը` ամբողջ երկիրը: Ավելին՝ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո գծից այս կողմ մնացածները, թերևս, արդեն իսկ պետք է առնվազն մեկ «արտակարգ խորհրդակցություն» անցկացրած լինեին, արդեն իսկ պետք է նստած լինեին իրավիճակը միասին քննարկելու համար: Մինչդեռ որևէ քաղաքական ուժ հանդես չեկավ այդպիսի մի հստակ և կոնկրետ հայտարարությամբ: Դա, թերևս, ոչ վճռական կամ ճակատագրական, սակայն բախտորոշ բացթողում է:
Առայսօր այդպիսի նախաձեռնություն չկա: Փոխարենն արդեն իսկ ի հայտ են գալիս հերթական գոլ նախաձեռնությունները՝ ինչ-որ շարժումներ նախաձեռնելու տեսքով: Մասնավորապես, խոսքը ՀՅԴ նախաձեռնած ընտրական իրավունքի պաշտպանության շարժման մասին է: Դա վկայում է իրավիճակին ՀՅԴ ոչ ադեկվատության մասին: Եթե չլիներ կոալիցիոն նոր հուշագիրը, ապա Դաշնակցության նախաձեռնությունը այդքան էլ զուրկ չէր լինի քաղաքական մարտավարական իմաստից, թեև ռազմավարական առումով այն իմաստազուրկ է հենց սկզբից: Բայց հուշագիրն արդեն կա, երեք կուսակցություններն արդեն իսկ ցույց են տվել, որ, մեծ հաշվով, «թքած ունեն» մյուս բոլորի վրա:

Այդ պայմաններում, երբ իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ ընտրությունն ինքն արել ու վերջացրել է, հակառակ կողմում ընտրական իրավունքի պաշտպանության շարժում նախաձեռնելը ընդամենը սեթևեթանք է, ժամանակի և էներգիայի վատնում: Իրավիճակը պետք է դնել շատ ավելի առարկայական հունի մեջ, քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն և իրականացնեն շատ ավելի հստակ և կոնկրետ ֆորմատի քննարկումներ և հանդես գան հասարակությանն ուղղված շատ ավելի հստակ առաջարկներով, որոնք իրենց մեջ լուծումներ կպարունակեն ոչ թե տեսական դասախոսությունների, այլ գործնական քայլերի տեսքով: Այդ մասին պետք է մտածեն բոլոր նրանք, ովքեր մնացել են գծի այս կողմում, որովհետև իշխանությունը հարցը դրել է չափազանց հստակ` կա՛մ բոլորն են անցնում գիծը, կա՛մ գիծը չի անցնում ոչ ոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում