Բրիտանացիների սիրելի սև թեյի արժեքն այս տարի կբարձրանա ևս 15%-ով:
Հունվարին թեյի գնաճն արդեն 41% էր,- գրում է «Կուլինարնի էդեմը»: Թանկացման պատճառը վատ բերքն է Քենիայում` սև թեյի պաշտոնական մատակարար երկրում:
Հնդկաստանը և Շրի Լանկան ևս այս տարի տուժել են մուսսոններից և հավաքել են նախատեսվածից ավելի քիչ թեյ: Բացի դրանից` թեյի գինն աճում է Ռուսաստանում, Պակիստանում, Չինաստանում և Մերձավոր Արևելքում դրա պահանջարկի մեծացման պատճառով:








































