Reuters-ի տեղեկացմամբ՝ Samsung ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի առավոտյան 6%-ով արժեզրկվել են: Արժեզրկումը Apple-ի հետ արտոնագրային վեճի արդյունք է:
Ավելի վաղ ԱՄՆ դատարանը Apple-ին մեղավոր չէր համարել հարավկորեական մրցակցի՝ Samsung-ի արտոնագիրը խախտելու հարցում: Համարվել էր նաև, որ վերջինս, ստեղծելով իր Galaxy Tab 10.1 սարքավորումը, iPad-ի արտոնագրված դիզայնի հարցում խախտում թույլ չի տվել:









































