Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Սերժ Սարգսյանի սահմանը

Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանին առաջիկայում հարկ կլինի մի նոր կոալիցիոն հուշագրի տեքստ պատրաստել:

Ո՛չ, մենք չենք կանխատեսում, որ ԲՀԿ-ն կրկին կսկսի Սերժ Սարգսյանի նյարդերի հետ խաղալ: Առաջիկայում հավանաբար մի հուշագիր պետք կլինի ստորագրել ՀՀԿ-ի ներսում:

Բանն այն է, որ այստեղ կրքերը պակաս թեժ չեն, քան ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում էր: ՀՀԿ-ում առնվազն կա երեք թև, որոնք միմյանց հետ լուրջ պայքար են մղում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի հենարանը լինելու համար` Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան և Կարեն Կարապետյան` նախագահի աշխատակազմի ղեկավար: Այդ եռյակը մեկ անգամ չէ, որ դրսևորել է, թե ինչպես է վիճարկում Սերժ Սարգսյանի «գահի» կողքին տեղ ունենալու պատիվը:

Եթե մինչ այժմ Սերժ Սարգսյանը կարողանում էր ներհանրապետական այդ գզվռտոցը իր շահերին ծառայեցնել` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ապա ընտրությունների շրջանում նա ստիպված է լինելու գոնե առժամանակ հաշտեցնել այդ երեք թևերին: Իսկ դա նշանակում է, որ նա երևի թե մի հատ էլ հուշագրի տեքստ պետք է կազմի:

Ընդհանրապես, իր նախագահության ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը նման քայլերից բացի, որևէ այլ բանով չի զբաղվել: Հայտնի անեկդոտը եթե հիշենք,ապա կարող ենք ասել, որ քանի Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ է, նա անընդհատ պետք է հուշագրի տեքստեր կազմի, որ կարողանա հանդարտեցնել իր գլխավորած ներիշխանական համակարգի կրքերը:

Նախագահական պաշտոնի իր գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանը, բացի լեգիտիմության հետևից վազելուց, գործնականում որևէ այլ բան չի արել: Նա մե՛կ հասարակության մեջ էր այն փնտրում` ինչ-որ Հանրային խորհուրդներ, կլոր սեղաններ կազմակերպելով, մե՛կ հայ-թուրքական սահմանին էր լեգիտիմություն որոնում` ֆուտբոլային հրավերներ և օդային «համբույրներ» հղելով Գյուլին, մե՛կ Ղարաբաղի հարցում էր լեգիտիմություն որոնում` Գյուլին խնդրելով միջնորդել կամ կարգավորել հակամարտությունը, մե՛կ լեգիտիմություն է որոնում Մոսկվայում, մե՛կ Վաշինգտոնում, մե՛կ Բրյուսելում:

Լեգիտիմության խնդիրը դարձել է Սերժ Սարգսյանի նախագահության միակ շարժիչը, և նրա բոլոր խնդիրները, այդ թվում ներիշխանական, գալիս են հենց դրա բացակայությունից:

Համեմատության համար, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը նման ներիշխանական խնդիրների առաջ չէր կանգնում, որովհետև գոնե իշխանական համակարգում նա լեգիտիմություն ուներ, գոնե իշխանական համակարգում նրան ճանաչում և ընդունում էին որպես նախագահ: Սերժ Սարգսյանին ոչ միայն հասարակությունն ու միջազգային հանրությունը չեն ճանաչում և ընդունում որպես Հայաստանի նախագահ, այլ նաև իշխանական համակարգը չի ընդունում:

Եվ նույնիսկ այն, որ այդ համակարգում կռիվ են անում նրա կողքին հայտնվելու համար, հենց վկայում է, որ նրան չեն ընդունում կամ ճանաչում որպես իշխանությունը վերահսկող նախագահ, և այդ իշխանության մեջ միայն նրա անմիջական կողքին են իրենց ապահով և անվտանգ զգում կամ համարում` համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանն իշխանություն ունի միայն իր անմիջական շրջանակում, իսկ դրանից դուրս նա չի տիրապետում իրավիճակին և ոչինչ երաշխավորել չի կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում