Սիրիական զորքերը շաբաթ սկսել են մասշտաբային հարձակում գործել ապստամբների դիրքերի վրա, որոնք պայքարում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ Դամասկոսի հարավ-արևմուտքի բնակավայրերում: Այս մասին հաղորդում են ընդդիմադիր ակտիվիստները:
Նրանց խոսքերով` ներկայիս օպերացիան հերթականն է մեկընդմիշտ վերջ տալու ընդդիմությանը Սիրիայի մայրաքաղաքում: Նման օպերացիաները շարունակվում են նաև Հալեպում, որտեղ Ասադին աջակցող զորքերը կիրառում են տանկեր և ռազմական ուղղաթիռներ:
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է արդեն 18 ամիս:











































