Կալիֆոռնիայում տեղի է ունեցել առաջին ջրառեակտիվ հարսանիքը: Հարսն ու փեսան պսակադրվել են ջրառեակտիվ համակարգերով՝ ծովի մակերևույթին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Գրանտ Էնգլերն ու Ամանդա Վոլֆը կրել են յուրաքանչյուրը 63 հազար ֆունտ արժողության Jetlev R200 համակարգեր՝ Newport Beach-ում ողջունելով հավաքված հյուրերին:
Հարսնացուն հագել էր սպիտակ վերնաշապիկ և շորտ, գլխին եղել է հարսանեկան սպիտակ քող: Երդումները փոխանակելուց հետո, արկածախնդիր զույգը ջրի վրա պարել է առաջին հարսանեկան պարը:









































