«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատեց, որ ակումբը դեռ հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի ծառայություններով.
«Մենք հետաքրքրվում ենք Կակայի ծառայություններով: Մոտ ժամանակներս ես կմեկնեմ Մադրիդ ու բանակցություններ կսկսեմ»,- Գալիանիին մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Կական «Ռեալ» տեղափոխվեց «Միլան»-ից` 2009 թվականին` 65 մլն եվրոյի դիմաց: «Ռեալ»-ն իտալական ակումբից 25 մլն եվրո է պահանջում:








































