Բանգլադեշն ու Ադրբեջանը համագործակցության մասին արձանագրություն են ստրորագրել,- տեղեկացնում է APA-ն:
Դա տեղի է ունեցել սպառազինությունների Դուբայի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:
Արձանագրության համաձայն, Բանգլադեշը Ադրբեջանից հրետանային և ավտոմատ զինատեսակների տարբեր տրամաչափի սպառազինություն է գնելու:
Դուբայի ցուցահանդեսի շրջանակներում ադրբեջանցիները արդեն պայմանագրեր են ստորագրել Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ զինատեսակներ արտադրելու մասին:








































