Ինչեպս հաղորդումէ France Press գործակալությունը, Ուզբեկստանում «Եշլար» (Երիտասարդություն) հեռուստաալիքով հեռարձակվել է փաստավավերագրական ֆիլմ, որը քննադատում է ռոք և ռեպ երաժշտությունը: Ֆիլմը վերնագրված է «Երաժշտություն և աղետ», որտեղ պատմվում է, թե ինչպես է այս «անբարոյական երաժշտությունը սև ամպերի պես կուտակվում ուզբեկական երիտասարդության գլխին»:
Ռեպը ներկայացվում է որպես «աֆրիկական ցեղերի ոսրի հետ կապված ծիսակարգային երաժշտության», իսկ ռոքն, ըստ ֆիլմի հեղինակների, ընդհանրապես բանտերում ծնված արվեստ է: Երկու երաժշտական ուղղություններն էլ «սատանայական են», և արևմտյան երիտասարդության դեգրադացման հիմնական պատճառ են հանդիսանում:
Հիշեցնենք նաև, որ մի քանի շաբաթ առաջ Ուզբեկստանում դադարեցվեց ռուսական զվարճանքների երկու հեռուստաալիք` կրկին նույն պատճառաբանությանմբ` «անբարոյական են»: