Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Բաքվում և Երևանում մտադիր են ընդգծել առաջին գծից դիպուկահարների հեռացման կարևորությունը

«Մեդիամաքս» գործակալությունը հարցազրույց է վերցրել ԵԱՀԿ գործող նախագահի` ձգձգվող հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսից:

-Հաջորդ շաբաթ նախատեսվում է ձեր այցը Հարավային Կովկաս: Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտցրել են փակուղի, որից դուրս գալը շատ դժվար կլինի:
– 2010թ. դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համաձայնության եկան առ այն, որ «եկել է ավելի վճռական գործողությունների ժամանակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:
Կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք միասին` հիմնվելով այդ ընդհանուր ըմբռնման վրա: Մենք գիտակցում ենք, որ դեռ կան շատ դժվարություններ, սակայն լիովին խրախուսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը` լարվածության ցանկացած սաստկացում կանխելու և երկխոսությունը շարունակելու նպատակով:
– «Երբ մենք հանդիպենք դեկտեմբերի 6-7-ին Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նստաշրջանում, վստահ եմ, որ կարող ենք արձանագրել զգալի առաջընթաց ձգձգված հակամարտությունների լուծման հարցում»,- սրանք ԵԱՀԿ Գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի խոսքերն են, որոնք նա ասել էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում: Ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Լիտվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
– ԵԱՀԿ Գործող նախագահն ընդգծել է, որ մեր հիմնական առաջնահերթություններից մեկն այս տարվար համար շոշափելի առաջընթացի հասնելն է տարածաշրջանում առկա ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում: Ես տարածաշրջան կայցելեմ հաջորդ շաբաթ, իսկ ԵԱՀԿ Գործող նախագահը Բաքվում և Երևանում կլինի մարտի սկզբին:
ԵԱՀԿ լիտվական նախագահությունը կփորձի օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև կազմակերպության այլ անդամ-երկրների հետ քննարկումներին` վստահության ամրապնդմանն ու տեղերում ԵԱՀԿ դիտորդական գործունեության ուժեղացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները դիտարկելու նպատակով:
Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք նախագահների վերջին համաձայնությունը հրադադարի ռեժիմի կայունացման և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման մասին: Լիտվայի նախագահությունը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և անել անհրաժեշտ ամեն ինչ այդ համաձայնությունը կյանքի կոչելու համար:
– Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հարցում հիմնական նախաձեռնությունը ստանձնել է Ռուսաստանը, մտադի՞ր է արդյոք Լիտվան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր զարգացնել համագործակցությունը ՌԴ հետ այդ ուղղությամբ:
– ԵԱՀԿ Լիտվայի նախագահությունը լիովին խրախուսում է Մինսկի խմբի համանախագահների, ներառյալ, իհարկե, Ռուսաստանի Դաշնության ջանքերը: Մենք սերտորեն համագործակցում ենք այդ հարցերի շուրջ, ևս ես վստահ եմ, որ մենք կշարունակենք աշխատել միասին` նպատակ ունենալով առաջընթացի հասնել կարգավորման գործում:
– Ինչպե՞ս եք վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները միջազգային այլ ձևաչափեր և ատյաններ տեղափոխելու Բաքվի փորձերին:
– Լիտվայի նախագահությունը լիովին խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերը, ովքեր ունեն հստակ միջնորդական մանդատ:
– Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ դաշտային առաքելության դերը ղարաբաղյան հակամարտության գոտում:
– Դեսպան Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ Գործող նախագահի Հատուկ ներկայացուցիչն է և սատարում է խաղաղ կարգավորմանը կողմերի հետ շփումների, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների զարգացման և հրադադարի պահպանման նկատմամբ դիտարկում իրականացնելու եղանակով: Անձնական ներկայացուցիչը և նրա գրասենյակը շատ կարևոր դեր են կատարում երկխոսությանն օժանդակելու հարցում:
– Շատ է խոսվում կողմերի միջև վստահության բարձրացմանն ուղղված միջոցների անհրաժեշտության մասին, ինչի լավ օրինակը կարող է լինել դիպուկահարներին շփման գծից հեռացնելը: Դուք նախատեսու՞մ եք ձեռնարկել ինչ-որ քայլեր այդ հարցում և ստանալ դիպուկահարներին հեռացնելու Ադրբեջանի համաձայնությունը:
– Բաքվում և Երևանում կայանալիք հանդիպումների ժամանակ ես մտադիր եմ ընդգծել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, ներառյալ դիպուկահարների հեռացումը` ինչպես այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Գործող նախագահը այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Վստահությունը կարող է ամրապնդվել միայն այն ժամանակ, երբ դադարի արյունահեղությունը:
– Լիտվայի խորհրդարանի խոսնակ Իրենա Դեգուտյենեի հայտարարության համաձայն, Սեյմում մշակվում է «Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձևը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բանաձևը և գործնական ի՞նչ օգուտ կարող է տալ կարգավորման գործընթացին, որի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
– Բանաձևը դեռևս ընդունված չէ, և ես չեմ կարող մեկնաբանել այն:
Հարավային Կովկասի հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացմանը: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ շահագրգիռ կողմերի հետ ակտիվ աշխատանքին` հակամարտությունների խաղաղ և երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով: Մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում բանակցություններում առաջընթացի հասնելու համար ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժ և ուժի սպառնալիք չգործադրելու, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Լիտվան, լինելով ԵԱՀԿ համանախագահող երկիր, մտադիր է հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ անել վերահաստատել ուժի կիրառումից ձեռնպահ մնալու իրենց պարտավորությունը:
Լիտվայի նախագահությունն օժանդակում է կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված համանախագահների ջանքերին: Լիտվան սատարում է առանց բացառության բոլոր սկզբունքներին, որոնք նշվել էին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից 2009թ. Լ’Աքվիլայում և 2010թ. Մուսկոկում արված հայտարարություններում:
Մենք սերտորեն աշխատելու ենք ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, և հակամարտության կողմերի հետ խորհրդատվություններ անցկացնելու եղանակով որոնելու ենք կողմերի շփման գծում դեսպան Կասպշիկի դիտորդական հնարավորություններն ավելացնելու տարբերակներ:
Մենք խորապես համոզված ենք, որ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը նպաստում է կողմերի միջև երկխոսության պահպանմանն ու սրացումների կանխմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում