Իսպանիայի Էկոնոմիկայի նախարարությունն ու Կենտրոնական բանկը պատրաստվում են բանկային սեկտորին օգնելու համար 30 մլրդ եվրո տրամադրելու խնդրանքով դիմել Եվրամիությանը, գրում է ria.ru-ն:
Խնդրանքը շատ շտապ կուղարկվի, հնարավոր է՝ ուղարկվի այս հինգշաբթի կամ ուրբաթ: Խոսքը առավել դժվար կացության մեջ հայտնված 4 բանկերի մասին է:
Իսպանիան եվրագոտու այն հինգ պետությունների թվում է, որոնք ֆինանսական դժվարությունները հաղթահարելու խնդրանքով դիմել են ԵՄ-ին: Մադրիդը պաշտոնապես օգնություն հայցել էր հունիսի 25-ին: