ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման գործընթաց:
ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում և դրա համար առկա են բոլոր օբյեկտիվ` իրավական, տնտեսական, սոցիալական և քաղաքական նախադրյալները:
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը մշակել է իրավաբան-գիտնականններից կազմված աշխատանքային խումբը: Քննարկումներին մասնակցել են դատախազության, արդարադատության նախարարության, դատական իշխանության, ոստիկանության, փաստաբանների պալատի ներկայացուցիչներ:
Հայեցակարգը հիմա ամբողջությամբ կազմված է, որը շուտով կներկայացվի կառավորության նիստին:
Կառավարությունում հաստատվելուց հետո աշխատանքային խումբը կանցնի նախագծի մշակմանը, որը կներկայացվի մինչև սեպտեմբերի 30-ը: