Monday, 29 04 2024
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել

Ծառուկյանի ազգականների շրջանում ռոտացիա է սպասվում. մամուլ

«Երեկվանից Աբովյանի քաղաքապետարանի շենքը գրեթե դատարկ էր: Քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը, առավոտից շենքում չէր, բջջայինն էլ անջատել էր: Նրա օգնականները, խորհրդականը, քարտուղարն ու քարտուղարուհին՝ բոլորը տեղում չէին, կարծես արդեն եկել էր նոր քաղաքապետը, և իրենք բոլորն աշխատանքից ազատված են: Հիմնարկում այսպիսի լքված վիճակներ լինում են այն ժամանակ, երբ շեֆին նրա շեֆը կամ հեռացրած է լինում, կամ էլ նրա «հարցը դրած»: Աբովյանի քաղաքապետի դեպքում «հարցը դնողը» ԲՀԿ նախագահ Ծառուկյանն է»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Դեռեւս ԲՀԿ-ն պաշտոնապես չի հայտնել, թե ում է առաջադրելու որպես քաղաքապետի թեկնածու: «Եթե մի քանի օր սպասեք, մենք մեր պաշտոնական դիրքորոշումը կհայտնենք»,֊ խոստանում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և ժեստ անելով Գուլոյանի կողմը` դրական է գնահատում քաղաքապետարանի անգործությունը: «Կարծում եմ, աշխատանքային շրջանի համար նորմալ է, որ քաղաքապետարանում. ոչ մի համար չի պատասխանում»,- ասում է նա: Իսկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անհեթեթ է համարում այն լուրերը, թե Ծառուկյանն իր ազգականներից է ընտրելու նոր քաղաքապետացուին:

Բայց Աբովյանում թերթեր են կարդում, և շարքային աբովյանցին էլ գիտի, որ քաղաքապետի աթոռին կտրուկ հարստացած Գուլոյանը զրկվել է աներոջ բարեհաճությունից և ոչ մի կերպ չի կարողանում համոզել նրան, որ այս անգամ էլ իրեն օգնի աթոռին բարձրանալ: Մարդիկ իրար են փոխանցում Ծառուկյանի՝ էպոսի չափ պարզ խոսքը՝ ուղղված փեսային. «Դու վատ ես աշխատում, ժողովուրդը քեզանից դժգոհ է»: Կարո Գուլոյանի մասին պատմում են, որ Աբովյանի քաղաքապետարանն իրար հետ կապ չունեն, որ նրան բարև տալուց բարև չեն առնում, միջոցառումների էլ գալիս, 10 րոպե երևում-գնում է: Կարո Գուլոյանին համեմատում են նախկին քաղաքագլխի՝ Իսրայելյանի հետ, ով նույնպես Կարո էր, բայց անմիջական էր և շփվող: «Եթե մեր քաղաքապետի դեմքը «Արդյոք ովքե՞ր են» հաղորդմամբ ցույց տան, աբովյանցիները նրան չեն ճանաչի»,- վստահեցնում են քաղաքացիները: Թե իր բարեկամներից որ մեկին է այս անգամ ձեռք մեկնելու առյուծների տիրակալը, առայժմ հայտնի չէ:

Ակտիվորեն շրջանառվում է «Պալաչ» մականունով սանիկի՝ Արթուր Հարությունյանի անունը: Այս մականունը նա վաստակել է դեռևս այն ժամանակ, երբ Ծառուկյանի թիկնապահն էր և նրա ասելով «նակազատ» էր անում չարություն անողներին: Արթուր Հարությունյանը վերջերս նեղ շրջանակում քաղաքապետ առաջադրվելու մտադրություն է հայտնել, իսկ այժմ ընտանիքով գտնվում է Թբիլիսիում: Աբովյանում, սակայն, Պալաչի շանսերը մեծ չեն: Անգամ Գագիկ Ծառուկյանից դժգոհների ձայները նրան չի հաջողվելու հավաքել, քանի որ քաղաքացիները հիշում են, թե նա ինչպես Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների թեմայով երկար պայքարից հետո հրապարակավ ներողություն խնդրեց մեծն բարեգործից՝ ասելով, որ ինքն անփորձ Է և ափսոսում է նրա նկատմամբ թույլ տված իր արտահայտությունների համար և որ բարձր է գնահատում պետության ու ժողովրդի համար կատարած նրա աշխատանքը: Ինչևէ, ո՛չ Ծառուկյանի սանիկը, ո՛չ էլ փեսան առայժմ չեն հանդգնում հրապարակային հայտարարություններ անել իրենց առաջադրման մասին:

Կարելի է ենթադրել, որ նրանք շատ են կասկածում, որ վերջինիս օգնությանը կարժանանան: Նման հայտարարություն արել է միայն Ծառուկյանի մորաքրոջ տղա, Վերահսկիչ պալատի աշխատակից էդվին Թադևոսյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում