Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի հայաբնակ Դամիա գյուղի բնակիչ Շալի կո Դարբինյանը «ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերջերս փոխել են էլեկտրական հոսանքի բաժանորդների իրենց քարտերը:
«Նոր քարտերում գյուղի հայ սպառողները հայտնաբերել են, որ իրենց ազգանուններին ավելացել է վրացական «ի» մասնիկը: Օրինակ՝ Դարբինյանը դարձել է «Դարբինյանի»: Վրացերենին լավ տիրապետող Շալիկո Դարբինյանն ասաց, որ վրացերենում այդ «ի» մասնիկը ամենևին էլ սեռական հոլով, պատկանելություն ցույց չի տալիս»: