Անգլիայի հարավում Բորնմուտ քաղաքում հայտնվել է գրաֆիթի, որը կատարված է նկարիչ Բենքսի ոճով: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը: Ըստ պարբերականի տեղեկատվության` աշխատանքը կրկնօրինակում է:
Այդ գրաֆիթին իրենից ներկայացնում է զեբրի սև ու սպիտակ պատկեր: Կենդանու ստորին հատվածը պատկերված է շտրիխ-կոդի նման: Ինչպես նշում է պարբերականը` այս մոտիվն արդեն մեկ անգամ կիրառվել է Բենքսիի կողմից «Հովազը և շտրիխ-կոդը» աշխատանքում:
Այս տարվա գարնանն այդ գրաֆիթին աճուրդի էր հանվել և վաճառվել էր 75 հազար 650 ֆունտ ստեռլինգով:
Թե ինչ հիմքերով են մասնագետները հայտարարում, որ գրաֆիթին Բենքսիի աշխատանքը չէ` չի հաղորդվում:
Բենքսին, որի իրական անունը հայտնի չէ, հանդիսանում է գրաֆիթի ոճի ամենահայտնի նկարիչը:
Նկարչի ծննդավայրը ևս հայտնի չէ: Բենքսիի թանկարժեք գրաֆիթիներն ամեն օր վաճառում են աճուրդներում և ցուցադրում են թանգարաններում:








































