La Gazzetta Dello Sport-ի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է պաշտոնական առաջարկ կատարել «Ռոմա»-ին կիսապաշտպան Դանիել դե Ռոսիի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ:
Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 30 մլն եվրո առաջարկել, սակայն «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը չի շտապում վաճառել թիմի առաջատարի իրավունքները:
Հիշեցնենք, որ դե Ռոսին «Ռոմա»-ում հանդես է գալիս 2000 թվականից: Այդ ընթացքում ֆուտբոլիստը 4 անգամ դարձել է Իտալիայի գավաթակիր և 1 անգամ` Ա Սերիայի հաղթող: 2009 թվականին դե Ռոսին ճանաչվել է լավագույն իտալացի ֆուտբոլիստ:








































