Չինացի Ֆեն Չժենը ոսկե մեդալ է նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի զուգահեռ պտտաձողերի վարժությունում:
Արծաթե մեդալակիր է դարձել գերմանացի մարզիկ Մարսել Նգույեն, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Համիլթոն Սաբոն: Նշենք, որ Չինաստանի ընտրանին իր ակտիվում ունի 32 ոսկե մեդալ:
1. Ֆեն Չժե (Չինաստան) — 15.966 միավոր
2. Նգույեն (Գերմանիա) — 15.800
3. Սաբո (Ֆրանսիա) — 15.566
4. Կազուհիտո Տանակա (Ճապոնիա) — 15.500
5. Կորալ Բարոն (Մեքսիկա) — 15.333
6. Գարիբով (Ռուսաստան) — 15.300
6. Ցոլակիդիս (Հունաստան) — 15.300
8. Յուսկե Տանակա (Ճապոնիա) — 15.100
9. Չժան Չենլուն (Չինաստան) — 13.808










































