Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է Ջենարո Գատուզոյի՝ իր հասցեին արած քննադատությանը:
Նշենք, որ Գատուզոն, որն այժմ հանդես է գալիս «Սիոն»-ի կազմում, քննադատությամբ էր մոտեցել Ալեգրիի վարվելակերպին:
«Կանոնները պետք չէ փոխել: Ցանկացած թիմում էլ լինում է, որ լարված մթնոլորտ է: Դա ավելի լավ է, քան միմյանց գրկելն ու համբուրելը: Ուղղակի պետք է ունենաս նորմալ բնավորություն՝ այդ ամենը տանելու համար»,- ասել է «Միլան»-ի մարզիչը:








































