Բնական գազի ուսումնասիրված պաշարները Վենեսուելայում գնահատվում են 200 տրիլիոն խորանարդ ֆուտ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Երկուշաբթի ելույթ ունենալով Կարաբոբո նահանգում` նա նշել է, որ «դա աշխարհում ամենամեծ պաշարներից մեկն է»:
Նրա կարծիքով` ԱՄՆ երկրաբանական ծառայությունը եկել է այն եզրակացության, որ միայն նավթի գոտի Օրինոկո նահանգում, որտեղ կենտրոնացած են աշխարհում նավթի ամենամեծ հանքավայրերը, կարող է լինել մինչև 130 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ:
Ներկայումս Վենեսուելան օրական արդյունահանում է մոտ 3 մլն բարել նավթ, որից 2,5 միլիոնն արտահանվում է (հիմնականում` ԱՄՆ և Չինաստան): Այս երկիրը աշխարհում հինգերորդ նավթարդյունահանողն է:








































