Սիրիացի ապստամբները, որոնք ստանձնել են 48 իրանցիների առևանգման պատասխանատվությունը, հայտարարել են, որ նրանցից 3-ը զոհվել են Դամասկոսի արվարձաններում` կառավարական ուժերի հրետակոծման հետևանքով:
Սիրիայի Ազատ բանակի կազմում գործող «Ալ-Բարաայի ջոկատներ» ապստամբական խմբավորումը հայտարարել է, որ հրամանատար Աբդել Նասեր Շմեյրը կսպանի մնացած առևանգված իրանցիներին, եթե հրետակոծումները շարունակվեն:
Հայտարարությունում հստակեցվում է, որ կսպանվեն այն իրանցիները, որոնք պատկանում են Իրանի հեղափոխական գվարդիային: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Իրանցի ուխտավորներին առևանգել էին շաբաթ օրը, երբ նրանք ավտոբուսով Դամասկոս էին ուղևորվում:








































