ԱՄՆ իշխանությունները հետաքննում են Միսսուրի նահանգում մզկիթի ոչնչացման պատճառ դարձած հրդեհի պատճառները: Այդ մզկիթը դեռ մեկ ամիս առաջ փորձել են այրել բոցավառվող նյութով լցված շշի միջոցով: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան` Ջոփլին քաղաքում: Հաղորդվում է, որ հրդեհի պահին շենքը դատարկ է եղել, և այդ պատճառով ոչ ոք չի տուժել:
Վերահսկողության տեսախցիկները հրդեհի հետևանքով վնասվել են, սակայն փոխանցվել են ԿՀՎ` ուսումնասիրություն կատարելու նպատակով:
Մեկ ամիս առաջ այդ սարքավորումները տեսագրել էին, թե ինչպես է մի տղամարդ մզկիթի տանիք նետում բոցավառվող նյութով լի մի շիշ, որից առաջացած հրդեհը աննշան էր վնասել մզկիթը:
ԿՀՎ-ն 15 հազար դոլար պարգևատրում է նշանակել հանցագործին գտնելու համար անհրաժեշտ տեղեկատվության համար:








































