«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերը դիտելուց հետո մեկնել է Գերմանիա՝ Բադեն-Բադեն առողջարանային քաղաք՝ հանգստանալու:
«Մեր աղբյուրները փոխանցում են, Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է գնացել մի քանի օլիգարխների ուղեկցությամբ: Սակայն վաղը Սարգսյանը ստիպված Է լինելու ընդհատել իր արձակուրդը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կանչով շտապ մեկնել Մոսկվա: Փորձեցինք Սերժ Սարգսյանի հանգստի մասով ստացած տեղեկությունը ճշտել նախագահականի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Մերի Հարությունյանից, որը լսեց մեր հարցն ու ասաց, որ օրվա ընթացքում կպատասխանի: Սակայն մինչև օրվա վերջ այդպես էլ պատասխան չստացանք»:











































