Ուկրաինայի ազգային առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Վոլին»- ի հետ կայացած խաղի հաշիվը «Շախտյոր»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց բացել արդեն 4-րդ րոպեին: Առաջին գոլին հետևեցին ևս երեքը:
Հանդիպումն ավարտվեց 0:4 հաշվով` հօգուտ «Շախտյոր»-ի: Մեր հայրենակից Հենրիկ Մխիթարյանը գերազանց դուբլ հեղինակեց և իր ակտիվում ունենալով 5 գոլ` գլխավորեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:







































