Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ` օգոստոսի 5ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստերով:
Իրար էին բախվել «ԳԱԶ 53» մակնիշի 12 ՍՕ 251 համարանիշի և «ԳԱԶ 27 05» մակնիշի 0302 Լ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի, Վաղարշապատի, իսկ այնուհետև` վիրավորներից մի քանիսը նշված բժշկական կենտրոններից տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններ:
Գ. Շամշյանը shamshyan.com-ին հայտնել, է, որ այսօր առավոտյան` ժամը 8:00-ի սահմաններում Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է վիրավորներից Կոտայքի մարզի բնակիչ, 85-ամյա Աղավնի Մխոյանը:
Վերջինս եղել է «Գազել» մակնիշի ուղևորներից:
Դեպքի վայր էին ժամանել Ճնաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Ոստիակության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` Վաղարշապատի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Վաղարշապատի հիշեժ-փրկարարները:
Հիշեցնենք, որ մինչ վթարի վայր կժամանեին համապատարասխան կառույցների ներկայացուցիչները, վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել այդ պահին նշված հատվածով անցնող քաղաքացիները, ովքեր հիմնականում Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքների բնակիչներն են:








































