Մադրիդի «Ռեալ»-ն այսօր` առավոտյան ժամը 07:00-ին, ընկերական հանդիպում էր անցկացնում «Սանթոս»-ի հետ: Իսպանական ակումբին այնքան էլ հեշտությամբ չտրվեց հաղթանակը: Առաջին խաղակեսում՝ 14-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Խաբի Ալոնսոն: 15 րոպե անց խաղի հաշիվը հավասարեցրեց «Սանթոս»-ի ֆուտբոլիստ Սուարեսը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց:
Երկրորդ խաղակեսի թեժ պայքարից հետո խաղի վերջին հատվածում՝ 72-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի ազգային հավաքականի և «Արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան:
Այսպիսով՝ «Ռեալ»-ն ընկերական խաղում տանում է հերթական հաղթանակը՝ այս անգամ 2:1 հաշվով պարտության մատնելով «Սանթոս»-ին:










































