Եգիպտոսի իշխանությունները ժամանակավորապես փակել են Գազայի հետ սահմանի Ռաֆախ անցակետը: Հենց այնտեղից է կիրակի օրը հարձակում կատարվել, որի հետևանքով մահացել են 16 եգիպտոսցի զինվոր և սահմանապահ, ևս յոթը վիրավորվել են:
Հարձակվողները առևանգել են երկու զրահապատ ավտոմեքենա և անցել Իսրայելի սահման: Այնտեղ իսրայելական ուղղաթիռը ոչնչացրել է ավտոմեքենաներից մեկը: «Մեծ ջիհադ» խմբավորման բոլոր գրոհայինները սպանվել են:
Իսրայելական հատուկ ծառայությունները հայտարարել են, որ մեծ ահաբեկչություն էր նախատեսվում Իսրայելի տարածքում:
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ Սինայի թերակղզին անպայման վերահսկողության տակ կվերցվի:








































