Սիրիայի ապստամբները հայտարարել են ղեկավարության ներկայացուցիչների հետ բանակցելու պատրաստակամության մասին, հաղորդել է Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասսետ Սիդան: Այս մաիսն գրում է rosbalt.ru-ն:
Սիդայի խոսքով, ապստամբները պատրաստ են բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության միայն այն նախարարների հետ, ովքեր մասնակից չեն ապստամբների սպանություններին և կոռուպցիոն հանցագործություններին:
«Մեզ համար Բաշար Ասադի կառավարությունը դադարել է լեգիտիմ լինելուց: Այս մասին մենք արդեն հայտարարել ենք Մոսկվայում: Այս կառավարության հետ երկխոսությունն այլևս հնարավոր չէ: Բաշար Ասադը և նրա կողմնակիցները պետք է հեռանան: Դրանից հետո մենք կսկսենք բանակցությունները նրա կառավարության պաշտոնյաների հետ, ովքեր ներգրավված չեն կոռուպցոին սկանդալների մեջ, ում ձեռքերը արյամբ չեն շաղախվել»,-ասել է ընդդիմադիրը:
Նա անհանգստություն է հայտնել Սիրիայի հարավում քրդերի զինմամբ: Սիրիայում քրդական փոքրամասնությունը իրաքյան օրինակով ինքնավորություն է պահանջում:
Հավելենք, որ ավելի վաղ սիրիական ընդիմադիրները հավաքվել էին Ստամբուլում` քննարկելու անցումային կառավարությունը ձևավորելու հարցը, որը պետք է ստեղծվի Բաշար Ասադի հեռանալուց հետո:
Նախագահ Բաշար Ասադի ընկերը`գեներալ Տլասը, որ անցել էր ապստամբների կողմը և փախել երկրից, դիտարկվում է որպես նոր Սիրիայի բարձագույն պաշտոններից մեկի ղեկավար:











































