Երեկ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 71-ամյա Լիազովսկի Հարությունյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 06 ԼՏ 103 համարանիշի ավտոմեքենան, Հ. Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել Արամ Մանուկյան փողոցի բնակիչ, 78-ամյա Սամսոն Մաքյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` հրամատանարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորություամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքի քննիչ Հովիկ Սարգսյանը:
Քննիչի հանձնարարկանով, մեքենան տեղափոխվեց Ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանման տարածք:









































