Լոնդոնի Օլիմպիադայի թենիսի կանանց մրցաշարի մեդալակիրների պարգևատրության ժամանակ քամին քշել է ԱՄՆ –ի դրոշը, որը բարձրացվում էր Սելենա Ուիլյամսի հաղթանակի պատվին:
Հիշեցնենք, որ Սելենան առավելության է հասել ռուսաստանցի Մարիա Շարապովայի նկատմամբ և նվաճել թենիսի կանանց մրցաշարի օլիմպիական ոսկին:
Պարգևատրության պաշտոնական արարողության ժամանակ, երբ հնչել է ԱՄՆ-ի հիմնը և «Ումբլդոն»-ում բարձրացրել են 3 դրոշները, ամերիկյան դրոշը պոկվել է` քամու պատճառով: Միջադեպը թենիսիստուհիների համար ժպիտի առիթ է հանդիսացել, իսկ կազմակերպիչները որոշել են չամրացնել դրոշը:



































