Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացել է Բրազիլիայի և Հոնդուրասի օլիմպիական հավաքականների հանդիպումը: Այն ավարտվել է 3:2 հաշվով` հօգուտ Բրազիլիայի թիմի:
Հարկ է նշել, որ խաղի 33-րդ րոպեին հեռացվեց Հոնդուրասի հավաքականի ֆուտբոլիստ Կրիսանտոն, իսկ 90-րդին` Էսպինոզան: Գրեթե ամբողջ խաղի ընթացքում հանդես գալով 10 ֆուտբոլիստներով, հոնդուրասցիները համառ պայքարում զիջել են բրազիլացիներին:
Մրցաշարի կիսաեզրափակչում Բրազիլիան կխաղա Մեծ Բրիտանիա- Հարավային Կորեա հանդիպման հաղթողի հետ:







































