Տյան Ցինն ու Չժաո Յունլեյը Չինաստանին բերեցին 3-րդ ոսկե մեդալը` հաղթելով կանանց մրցապայքարի զուգախաղում: Եզրափակիչում չինացի մարզուհիները 21:10, 25:23 հաշվով առավելության են հասել ճապոնացիներ Միձուկի Ֆուձիի և Ռեյկի Կիկիվայի նկատմամբ:
Բրոնզե մեդալակիր են դարձել ռուսաստանցիներ Վալերիա Սորոկինան և Նինա Վիսլովան, ովքեր կարողացան հաղթանակ տանել կանադուհիներ Ալեքս Բրյուսի և Միշել Լիի նկատմամբ:







































