Մեծ Բրիտանիայի կանանց հեծանվային սպորտի հավաքականը դուրս է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ 3000 մ մրցուղում: Բրիտանուհիներն առաջ են անցել Կանադայի ընտրանուց` գերազանցելով իրենց իսկ սահմանած համաշխարհային ռեկորդը` 3.14,682:
Եզրափակիչում բրիտանուհիներն ուժերը կչափեն ԱՄՆ հավաքականի հետ, որն առավելության է հասել Ավստրալիայի ընտրանու նկատմամբ:
Բրոնզե մեդալների համար կպայքարեն Ավստրալիայի և Կանադայի հավաքականները:
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 4ին, 20:42:








































