ՄԱԿ և ԱՊԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, ով օգոստոսի 31-ին կլքի իր պաշտոնը, ուրբաթ օրը «Իմ հրաժեշտի խորհուրդն այն մասին, ինչպես փրկել Սիրիան» խորագրով հոդված է հրապարակել է Financial Times բրիտանական թերթում, որտեղ նա այդ խնդիրը լուծելու համար միջազգային հանրությանը խորհուրդ է տալիս համախմբվել: Այն մասին, որ Անանը հրաժարվել է երկարաձգել իր մանդատը, որի ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին, հայտնի է դարձել հինգշաթի օրը:
Իր հոդվածում Անանը վստահություն է հայտնել, որ Սիրիան դեռ կարող է փրկվել ազգային ողբերգությունից, բայց դա վճռական քաղաքական կամք է պահանջում մի շարք պետությունների կողմից և առաջին հերթին ՄԱԿ ԱԽ մշտական անդամների և Սիրիայի հարևան երկրների կողմից:
«Ռուսաստանի , Չինաստանի և Իրանի համար դա նշանակում է, որ նրանք պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն և Սիրիայի ղեկավարությանը համոզեն որպեսզի իշխանությունը հանձնելու ուղղություն գտնի, քանի որ ներկայիս իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը»:









































