Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Երբ ասելիք չի մնում, գալիս է գյադաների ժամանակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակնհայտորեն քաղաքականացրեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի գնահատականը, որ նա տվել էր Օլիմպիադայում առաջինը ձախողված հայաստանցի ծանրորդ Առաքել Միրզոյանի ելույթի հետ կապված:

Ինչպես հայտնի է, Յուրի Վարդանյանը բարձրացրել էր Գագիկ Ծառուկյանի ոչ պրոֆեսիոնալ որոշումների սխալականության հարցը: Յուրի Վարդանյանի այս մասնագիտական դիրքորոշմանը «Բարգավաճ Հայաստան»-ն արձագանքեց իր մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ակնհայտորեն քաղաքականացված պատասխանով, թե` թող Յուրի Վարդանյանը չգնար Ամերիկա և մնար Հայաստանում ու օգներ ծանրամարտին: Ուրիխանյանը, բնականաբար, ակնարկում էր, որ Ծառուկյանն օգնել է ծանրամարտին, ծանրամարտիկներին, պահել է մարզաձևը: Միգուցե, փառք ու պատիվ իրեն: Բայց մի՞թե դա նշանակում է, որ Ծառուկյանը այսպիսով դառնում է անսխալական և նրան իրավունք է վերապահվում ամեն ինչ անել և լինել պատասխանատվությունից դուրս:

Լավ, ենթադրենք` Յուրի Վարդանյանը մեծ մեղք է գործել, մեծ սխալ է արել Ամերիկա գնալով և դավաճանել է հայկական ծանրամարտն ու Հայաստանը` ընդհանրապես: Բայց չէ՞ որ նա կոնկրետ մասնագիտական բան է ասում, հետևաբար նրան պետք է կոնկրետ մասնագիտորեն էլ պատասխանել: Սակայն ԲՀԿ-ի քաղաքականացված պատասխանը, եթե անգամ մի կողմ թողնենք տարրական հարգանքը լեգենդար մարզիկի հանդեպ, ըստ էության վկայում է, որ մարզական, մասնագիտական ոլորտում «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ասելիք չունի: Այսինքն` Յուրի Վարդանյանը չափազանց դիպուկ է տվել երևույթի գնահատականը, տվել է մասնագիտական այնպիսի հմտությամբ և ճշգրտությամբ, որ Գագիկ Ծառուկյանը, որպես ՀԱՕԿ-ի նախագահ, այլևս ասելիք չունի և ստիպված իր կուսակցական խոսնակի միջոցով պարզապես քաղաքականացնում է իրողությունը` փորձելով խնդիրը շեղել սպորտի, հետևաբար նաև` իր կոնկրետ պատասխանատվության ոլորտից:

Սա հայաստանյան իրավիճակի համար միանգամայն ծանոթ պատկեր է, երբ մարդը չունենալով իր դեմ բարձրացված հարցադրման կոնկրետ և առարկայական պատասխան կամ հակափաստարկ` ուղղակիորեն փորձում է շեղել թեման, հավելյալ բարոյախրատական տարրեր մտցնել խոսակցության մեջ` այսպիսով փորձելով կազմակերպել իր ինքնապաշտպանությունը: Մինչդեռ այսօր Հայաստանում դրված է կոնկրետ բնագավառը սրընթաց անկումից պաշտպանելու, մարզաշխարհի թե՛ մասնագիտական, թե՛ նույնիսկ բարոյահոգեբանական դեգրադացիան կանխելու խնդիր:

Այսօր Հայաստանում սպորտը ունի ընդամենը արտաքին ցուցանակներ, սակայն որպես համակարգ` այն պրակտիկորեն զրո է, և Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեր մասնակցության, այսպես ասած, առաջին կեսն արդեն իսկ ի ցույց դրեց այդ իրողությունը: Խնդիրը մեդալները չեն, դրանց քանակն ու գույնը չեն, այլ այն մթնոլորտը, այն էներգետիկան, որ գալիս է մեր մարզիկների մասնակցությունից: Եվ հենց դա է, որ ամենից շատ մտահոգել և հիասթափեցրել է հանդիսատեսին, ոչ թե մեդալների բացակայությունը: Այստեղ է, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմը, չունենալով որևէ մասնագիտական ասելիք, փորձեցին անմիջականորեն շուռ տալ Յուրի Վարդանյանի մասնագիտական քննադատությունը և շեղել թեման, քանի դեռ այն շատ չի ծավալվել, և չեն եղել նորանոր մարզական, մասնագիտական փաստարկներ, որոնք կբացահայտեին հայկական մարզաշխարհի ներկայիս պերճանքն ու թշվառությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում