Saturday, 06 06 2026
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան

Ծառուկյանի հետ տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում. Յուրի Վարդանյան. Սպորտ

Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը խոսել է իր հասցեին հնչած մեկնաբանությունների մասին, որը ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսի 1-ին ինձ դիմեցին լրատվամիջոցները՝ Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում և սպորտում ընդհանրապես: Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց:

Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ և երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի: Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի, և այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:

Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:

Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:

Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որևէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:

Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում` ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե՛ իմ Ամերիկա մեկնելու, թե՛ վերադառնալու պատճառները):

Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունների պարզման մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որևէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ»:

Յուրի Վարդանյան,

օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում