Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ թիմի արդեն նախկին կիսապաշտպան Վլադիմիր Վայսը տեղափոխվում է «Պեսկարա»:
Արդեն չորս տարի է՝ 22-ամյա սլովակ ֆուտբոլիստը «Քաղաքաբնակներ»-ի կազմում անցկացրել է միայն մեկ հանդիպում մեկնարկային կազմում, իսկ ահա այդ չորս մրցաշրջաններից երեքը նա վարձավճարով խաղացել է իբրև «Բոլթոն»-ի, «Ռեյնջերս»-ի ու «Էսպանյոլ»-ի ֆուտբոլիստ:
Գործարքի գինը չի նշվում:






































