Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Իգդիրում ստորագրահավաք է կազմակերպվել Ռամիլ Սաֆարովի դատավճռի վերանայման համար

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական մեծաթիվ բնակչություն ունեցող Իգդիրում գործող այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» (ASİM-DER) ստորագրահավաք է կազմակերպել՝ պահանջելով վերանայել ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի դատավճիռը:

2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը Բուդապեշտում քնած վիճակում կացնի հարվածով նենգաբար սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործողություն հանուն խաղաղության» ծրագրին: 2006 թվականին հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց առաջին 30 տարում համաներման իրավունքի, քանի որ սպանությունը կրել է միտումնավոր բնույթ և առանձնացել է հատուկ դաժանությամբ, ինչպես նաև նրա համար, որ դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը զղջման նշաններ ցույց չէր տվել:

ASİM-DER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ իրենք հավաքել են 2500 ստորագրություն և էլեկտրոնային փոստի միջոցով դրանք ուղարկել են Անկարայում Հունգարիայի դեսպանատուն: Գյուլբեյը Սաֆարովի կողմից Մարգարյանին սպանելը համեմատել է 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում Թալեաթ փաշային սպանելու հետ.

«Այն ժամանակ գերմանական դատարանը 1.5 օրվա դատավարության ժամանակ արդարացրեց Թեհլերյանին՝ դա պատճառաբանելով նրանով, որ 1915 թվականի այսպես կոչված հայկական կոտորածները զգալի ազդեցություն են ունեցել նրա հոգեվիճակի վրա: Սաֆարովը նույնպես գտնվել է նմանատիպ հոգեվիճակում: Նրա դատավճիռը պետք է վերանայվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում