20th Century Fox ընկերությունն աշխատում է Ռիդլի Սքոթի «Պրոմեթեյ» ֆիլմի շարունակության վրա, հայտնում է The Hollywood Reporter-ը:
20th Century Fox-ի ներկայացուցչուհու խոսքով` Սքոթն անհամբերությամբ սպասում է նկարահանումների սկսվելուն, բայց ընկերությունը չի ուզում շտապել: «Պրոմեթեյի» 2-րդ մասը վարձույթի կհանվի միայն 2014, կամ նույնիսկ` 2015 թվականին: Հայտնի է, որ առաջին ֆիլմում առաջնային դերեր խաղացած Մայքլ Ֆասբենդերն ու Նումի Ռապասը շարունակության մեջ ևս կնկարահանվեն:
Ներկայումս 20th Century Fox-ը «Պրոմեթեյի» շարունակության համար սցենարիստներ է փնտրում:
«Պրոմեթեյը» վարձույթի է հանվել 2012-ի հունիսի սկզբին: Մինչ օրս ֆիլմի եկամուտը կազմում է 302,8 մլն ԱՄՆ դոլար: Ֆիմի բյուջեն 130 մլն դոլար է:









































