«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել է դատախազ Ստեֆանո Պալացիի հետ գործարքի կնքումից դատական հետաքննությունից խուսափելու նպատակով: Կոնտեին, ով մեղադրվում է «Սիենա»-ում աշխատելու ընթացքում պայմանավորված խաղերի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մեջ, սպառնում է 15 ամսվա որակազրկում:
Ավելի վաղ Իտալիայի ֆուտբոլի արբիտրաժային դատարանը մերժել էր գործարքը, ըստ որի` Կոնտեն կորակազրկվեր 3 տարով, սակայն կխուսափեր դատական գործընթացից:
Նշենք, որ 43-ամյա մասնագետը հերքում է բոլոր մեղադրանքները: Միևնույն ժամանակ «Սիենա»-ի նախկին խաղացող Ֆիլիպո Կարոբիոն հայտարարել է, որ Կոնտեն տեղյակ էր «Նովարա»-ի և «Ալբինոլեֆ»-ի հետ կայացած խաղերի պայմանավորված բնույթի մասին:
Սակայն դատախազների կողմից հարցաքննված մյուս ֆուտբոլիստները հերքում են այդ փաստը:









































